Համակարգի միջոցով ամբողջական տեղեկատվություն է հավաքվում ՀՀ-ում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների, ենթակառուցվածքների, սովորողների, ինչպես նաև աշխատակիցների մասին։ Համակարգը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնել տեղեկատվության ստացման և վերլուծության գործընթացը՝ միաժամանակ ապահովելով հանրակրթության ոլորտի ծրագրերը, ռազմավարությունները և քաղաքականությունը մշակել հստակ և վստահելի թվային տվյալների հիման վրա։
Հայտագրման համակարգ
Համակարգի միջոցով ծնողները հնարավորություն են ստանում իրենց դպրոցահասակ երեխաներին գրանցել իրենց համար նախընտրելի դպրոցում։ Համակարգը ծնողին հնարավորություն է տալիս տեսնելու դպրոցում ազատ տեղերի քանակը, ինչպես նաև, օգնում ծնողին, հուշելով, դպրոց ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:Էլեկտրոնային օրագիր
Էլեկտրոնային օրագրի միջոցով ծնողը կարող է տեսնել իր երեխայի հաճախումները, գնահատականները, ինչպես նաև տնային հանձնարարականները։ Օրագիրը հնարավորություն է տալիս նաև, մշտական կապ պահպանել ծնողի և երեխային դասավանդող ուսուցիչների միջև։Դպրոցների տվյալների մուտքագրման համակարգ
Այս համակարգը նախատեսված է միայն ուսումնական հաստատությունների համար։ Համակարգի միջոցով ուսումնական հաստատությունները մուտքագրում, ինչպես նաև խմբագրում են իրենց կողմից մուտքագրված տվյալները, դպրոցի, հաստատության շենքային պայմանների, սովորողների և բոլոր աշխատակիցների մասին։